
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ հաղթանակից հետո տեսաուղերձի միջոցով կիսվել է իր տպավորություններով:
«Սա շատ տպավորիչ պահ էր: Մենք կարևոր քայլ արեցինք դեպի Եվրո-2016-ը տանող ընտրական փուլում: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել` ինձ և մեր ազգային թիմին աջակցելու համար»,- նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: Մեր ընտրանուց գոլերով աչքի էին ընկել Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը:
Տեսանյութը կարող եք դիտել` այստեղ: