UFC-ի ծանր քաշային կարգում նոր չեմպիոն Ֆաբրիսիո Վերդումը կիսվել է երեկ Քեյն Վելասկեսի հանդեպ տարած իր հաղթանակի մասին տպավորություններով:
«Իհարկե, երբ ես 2010 թ մենամարտում էի Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ, դա հիասքանչ մենամարտ էր, սակայն այս անգամ ոչ մեկ չէր հավատում իմ ուժերին: Վելասկեսի հաղթանակն իմ կյանքում լավագույն պահն էր: Ես չափազանց երջանիկ եմ: Ես այս մենամարտին տրամադրվում էի շուրջ 2 տարի: Հավատում էի իմ ուժերին, իմ թիմը հավատում էր իր ուժերին: Ես այդ պահը շատ անգամներ էի պատկերացնում»,- ասել է Վերդումը:
Մինչ այդ, UFC-ի նախկին չեմպիոն Քեյն Վելասկեսը UFC 188-ից հետո պարզաբանումներ է տվել:
«Ես Մեքսիկայի մայրաքաղաք եմ եկել մրցաշարից 2 շաբաթ առաջ, և դա չի բավականացրել ծովի մակարդակից 2400 կմ բարձրությանը սովորելու համար, սակայն ինձ արդարացում չկա: Ոչինչ տեղի չի ունեցել: Ֆաբրիսիոն ինձանից լավն էր»,- ասել է նախկին չեմպիոնը: