Առաջացած խնդիրների կարգավորումից հետո չի բացառվում լինի նաև քննարկում էլէներգիայի սակագնի իջեցման համար. Նաիրա Նահապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ էլէներգիական ոլորտում առաջացած խնդիրների լուծումից հետո հնարավոր կլինի նույնիսկ խոսել սակագնի իջեցման մասին:

– Տիկին Նահապետյան, դուք հունիսի 12-ին խորհրդարանում մասնակցում էիք էլեկտրաէներգիայի սակագնի հարցով հրավիրված խորհրդարանական լսումներին:
Արդյոք հիմնավո՞ր եք համարում սակագնի մոտ յոթ դրամով թանկացումը:

– ՀԷՑ-ի կողմից ի սկզբանե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտը մոտ 17 դրամ էր, բազմաթիվ քննարկումներից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունվեց 6.93 դրամի հիմնավորումը:

– Սակագնի բարձրացման մի քանի հիմնավորումներ հնչեցին` օրինակ, տարադրամի տատանում, սակավաջրություն, արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ հաջորդ տարի ևս կարող է սակագնի բարձրացման հարց շրջանառվել:

– Ավելացնենք նաև ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցումը (88 օր) և նախորդ տարիներից արդեն կուտակված ՀԷՑ-ի պարտքերը: Սակագնի այս տարվա բարձրացման մեջ, իմ կարծիքով, ներառված են նաև որոշակի ռիսկեր, առաջիկա տարիներին սակագնի բարձրացումից խուսափելու համար: Ավելին, առաջացած խնդիրների կարգավորումից հետո չի բացառվում լինի նաև քննարկում սակագնի իջեցման համար:

– Ինչպե՞ս եք վերաբերվում, որ գլխավոր գործող անձ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը բացակայում էր լսումներից, արդարացի համարո՞ւմ եք դա:

-Պարոն Բիբինի բացակայությունը քննարկումներից կարծում եմ ունի բացատրություն, ինչը կարող եք ճշտել հենց պարոն Բիբինից:

– Կուտակված խնդիրների վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել անարդյունավետ մենեջմենթը, շռայլ ծախսերը:

– Սակագնի բարձրացման հաշվարկի մեջ ներառվել են միմիայն հիմնավորված ծախսերը:

– Որպես սպառող, սակագնի բարձրացման դեպքում ինչ վտանգներ եք տեսնում:

– Ցանկացած տեսակի թանկացում ունի իր բացասական հետևանքները` հատկապես տնտեսության վրա:




Լրահոս