Armlur.am-ը Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր` ժամը 02:00-ին, Արթիկ քաղաքի շտապօգնության մեքենայով ու ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում (նախնական ախտորոշմամբ), մարմնի մասերի քերծված վերքեր ախտորոշմամբ քաղաքացի: Վերջինս 1950 թ ծնված Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ Լերմանտ Սեմոնովն է:
Քաղաքացու վիճակը միջին ծանրության է: Ըստ տուժողի, մարմնական վնասվածքները ստացել է խմբակային ծեծի ենթարկվելու արդյունքում:
Aravot.am-ի տեղեկություններով, ազգությամբ ռուս Լերմանտ Սեմոնովին ծեծելու պատճառը եղել է 42-ամյա Յուրիկ Ալոյանին դանակահարելը: Վերջինս, ըստ լրատվամիջոցի տեղեկության, կպել է Սեմենովի դստեր բարոյականությանը: Հայրն էլ՝ Լերմանտ Սեմոնովը, հունիսի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի «Անի» տաքսի սերվիսում դանակահարել է 1962թ. ծնված Յուրիկ Ալոյանին:
Դեպքի առթիվ ՀՀ քր.օր. 112-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Սեմենովը ձերբակալվել է: