
Այն երկրների թվում, որոնք հարվածի տակ են դնում խոսքի ազատությունը, ԵԱՀԿ-ն առանձնացնում է Ադրբեջանին, Ռուսաստանին ու Ուկրաինային: Այս մասին ասել է ԵԱՀԿ զանգվածային լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ խոսելով այն մասին, թե ինչպես են տարբեր ԶԼՄ-ներ լուսաբանում Ուկրաինայում հակամարտությունը:
Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրել է լրագրողների անվտանգության վատթարցմանը. ԵԱՀԿ-ն հայտնում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ԶԼՄ-ների 10 աշխատակիցների զոհվելու մասին:
Միյատովիչը նաև նշել է, որ շատ ԶԼՄ-ներ զբաղվում են ատելության ու պատերազմի քարոզչությամբ: