
Բրազիլացիներն ընտրել են Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության եզրափակիչ մրցաշարի թալիսմանի անունը։ Աշխարհի առաջնության թալիսման զրահամորթը ստացել է Ֆուլեկո անունը,- գրում է fifa .com-ը: Այդ անվան օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 48%-ը ։ Երկրորդ տեղում հայտնվել է Զուզեկո անունը՝ 31% ։ Եռյակը եզրափակել է Ամիժուբի անունը՝ 21%։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքներում 2014-Ի հունիսի 12-ից հուլիսի 13-ը։