Ամերիկուհին ձերբակալվել է կենդանու վրա պառկած լողալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ-Փիթեսբերգ քաղաքի բնակչուհուն ձերբակալել են մանատուս ծովային կաթնասունի վրա պառկած լողալու համար: Այդ կենդանին պահպանվում է տեղի օրենքով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերին, կինը ջրում նկատել է կենդանուն, մոտեցել նրան և սկսել նրա հետ լողալ: 53-ամյա կնոջ արարքը ֆիքսվել է լուսանկարում: Ավելի ուշ լուսանկարները հայտնվել են ոստիկանների ձեռքում, նրանք էլ քաղաքի և հարակից շրջանների բնակիչներին խնդրել են օգնել՝ գտնելու կնոջը: Ամերիկուհին անձամբ է հանձնվել ոստիկանությանը, երբ իմացել է, որ իր դեմ հետախուզում է հայտարարվել: 
Կնոջ դեմ մեղադրանք է առաջադրվել մանատուսների պահպանության մասին օրենքի խախտման մեջ: Օրենքում ասվում է, որ կենդանու կյանքի միջամտության ցանկացած փորձ պատժվում է մինչև 500 դոլար տուգանքով և կես տարվա ազատազրկմամբ: Կնոջը գրավի դիմաց ազատ են արձակել:




Լրահոս