ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ աշխարհի տարբեր անկյուններ իրականացրած «վոյաժները» սկսել են «պտուղներ տալ»: ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում  ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Չիլիի Հանրապետության կառավարությունների միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին hամաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը: ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հավանություն տալ այդ համաձայնագրին: Ըստ այդ փաստաթղթի՝ երկու երկրների քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի, առավելագույնը 90 օր ժամկետով կարող են մուտք գործել այդ երկրներ:




Լրահոս