ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի առեղծվածը. թափանցիկության ջատագովները գաղտնի են պահում տեղեկությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթ գրում է. «Առաջիկա օրերին հայտնի կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի անունը: Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ պաշտոնական կայքում առաջիկա օրերին կհրապարակվի ՄԻԵԴ հանձնաժողովի հաշվետվությունը, որից պարզ կդառնա, թե ինչպես է անցել նիստը, եւ հանձնաժողովը 3 թեկնածուներից ում է հավանություն տվել, եթե, իհարկե, տվել է: ՄԻԵԴ դատավորների ընտրության նիստը կայացել է հունիսի 9-10-ին, նախորդ նիստը կայացել էր մարտի 31-ին, իսկ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հաշվետվությունը հրապարակվել էր ապրիլի 10-ից:

Շատ զարմանալի եւ տարօրինակ է, թե ինչպես թափանցիկության եւ հրապարակայնության ջատագով ՄԻԵԴ դատավորների մրցույթում գաղտնի են պահվում նման տեղեկությունները: Հայաստանում անցկացված մրցույթի մասին տեղեկություններ ճշտելն իսկական փորձություն է, հնարավոր ու անհնար բոլոր օղակներն այդ մասին լռում են՝ գաղտնի է, չգիտենք, չի թույլատրվում ասել: ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ինքնությունը դարձել է իսկական առեղծված: Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ներպետական մրցույթում անցնի նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, ում ցանկանում են տեսնել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր: Նման գաղտնիությունից քիչ է մնում մտածել, որ Արմեն Հարությունյանը չի անցել մրցույթը, այդ պատճառով էլ լռում են։ Թեեւ չի բացառվում, որ բոլոր թեկնածուներն էլ մերժում են ստացել: Վերջին տարբերակը շատ հավանական է, քանի որ Հայաստանում ՄԻԵԴ դատավորների 2 մրցույթ է կայացել, սակայն ավարտին չի հասել: Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամներն են Արփինե Հովհաննիսյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս