ԳՐԱՆՑՎԵԼ ԷՐ, ԲԱՅՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը երեկ չի կայացել քվորումի բացակայության պատճառով. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չէին եկել խորհրդարան: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը թեեւ երեկ վարում էր նիստը, սակայն չի գրանցվել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, թե ինչպես կարող է նիստը վարել առանց գրանցվելու, եւ հարցրել՝ հիմա Շարմազանովն այստեղ է (ԱԺ դահլիճում-խմբ.), թե ոչ, եւ այստեղ չլինելով` ինչպես կարող է նիստը վարել: Մանուկյանի տեղեկացմամբ` ԱԺ փոխնախագահն էլ բանավոր հայտարարել է, որ գրանցեն իրեն: Սակայն հետո պարզվել է, որ նա, այնուամենայնիվ, չի գրանցվել: Ավելի ուշ Շարմազանովը «Առավոտ»-ին ասել է, թե ԱԺ նիստը վարողը կարող է նիստն անցկացնել ու չգրանցվել. ԱԺ կանոնակարգը դա չի արգելում:




Լրահոս