Նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել էին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխհատուցել բուժման ծախսերը: Սակայն երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է եւ արժե 67 000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը եւ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի ազգականը տեղեկացրեց, որ ՊՆ-ն խոստացել է, բայց ցայսօր դեռ ոչինչ չի փոխանցել:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ