
«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը մեկնարկեց: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը ելույթի խոսքում հայտնել է, որ իրենք հստակ պահանջներ ունեն Ճանապարհային ոստիկանությանը: Դրանք հետևյալն են.
- Վերացնել Կարմիր գծերը
- Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ
- Սահմանել խախտումների, պատժամիջոցների բալային մեխանիզմ
- Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում
- Ապահովել մատչելի երթևեկություն:
Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Ճանապարհային ոստիկանություն, որտեղ առաջարկությունների փաթեթը կհանձնեն ՃՈ-ին:
Ավելի մանրամասն` քիչ անց: