
Իտալական «Միլան»-ը պաշտոնապես հաստատել է, որ պաշտոնանկ է արվում թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին:
Ինձագիին փոխարինելու է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Սինիշա Միխայլովիչը, ով վերջերս հեռացել էր «Սամպդորիա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից: Սերբ 46-ամյա մասնագետն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» հետ: