
Անժամկետ հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումները` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովին, բավարարվել են: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, 8 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալները պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և պահանջել էր իրեն տեղափոխել առանձին խուց: Նրա հացադուլին էր միացել նաև Վարդան Վարդանյանը: