ՀԱՐՑ. Երկու տարի առաջ վիրահատել են ոտքս, եւ գամված եմ անկողնուն: Ինձ պարբերաբար կանչում են բժշկասոցիալական հետազոտության, ինչն իմ վիճակում բավական դժվար է: Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին անգամ կատարված փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:
գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է չափորոշիչներն եւ ըստ այդմ, վերոնշյալ հիվանդությունների դեպքում սահմանել հաշմանդամության երրորդ խումբ, այն էլ ցմահ, ապա անտրամաբանական է դառնում հաշմանդամին պարբերաբար բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով հրավիրելը: