«Դուրս մեր գրպանից»-ը կրկին սկսում է համագործակցությունը ՃՈ-ի հետ. պահանջում են ամբողջական համաներում և ոչ միայն. (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել է, որ արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպել, որի ժամանակ 4-կետանոց առաջարկների և պահանջների փաթեթ ներկայացրեցին Ճանապարհային ոստիկանությանը: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և մնացած անդամները իրենց պահանջագիրը հանձնեցին ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին և ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանին հանձնեցին իրենց պահանջագիրը:

11638511_926729154066464_2097632454_o

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդունեց նախաձեռնության անդամների պահանջ-առաջարկները և ընդգծեց, որ իրենք բավական ժամանակ է համագործակցում են նախաձեռնության հետ և մի շարք փոփոխություններ են իրականացվել: Armlur.am-ի հարցին` պատրա՞ստ է ՃՈ-ն համագործակցել նախաձեռնության հետ ներկայացված պահանջների շուրջ, Խաչատրյանը նշեց. «Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր կազմակերպությունների, անհատների հետ, ովքեր շահագրգռված են ճանապարհային երթևեկության անվտանգության կազմակերպման հիմնահարցերով: Մենք բազմաթիվ անգամներ լուրջ քննարկումներ ենք ունեցել, որոնց արդյունքում շատ ու շատ հարցեր լուծվել են»:

11639133_926730480732998_886578731_o

Իսկ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, Armlur.am-ի հարցին` ամբողջական համաներումն ինչքանո՞վ է իրատեսական, պատասխանեց` դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ նախորդ համաներման ժամկետը դեռևս չի ավարտվել և քաղաքացիները կարող են վճարել միայն մայր գումարը` ազատվելով տույժ ու տուգանքներից:

11640563_926730550732991_849535208_o

«Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունն այն եզակիներից է, որ համագործակցում է Ճանապարհային ոստիկանության հետ և այս մեկ տարվա ընթացքում արդյունքներ է գրանցել: Նրա խոսքով` այսօր կան հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում նույնիսկ վճարել տուգանքների մայր գումարները: Հակոբյանը ՃՈ պետի տեղակալին առաջարկեց, որ նման մարդկանց համար գոնե բացառության կարգով լինեն համաներումներ, իսկ ընդհանուր առումով` նախաձեռնության պահանջներից մեկն էլ ամբողջական համաներումն է:

11639313_926730554066324_526758026_o

Հավելենք` նախաձեռնության պահանջներն են.

1. Վերացնել կարմիր գծերը,
2. Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ,
3. Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել անբողջական համաներում:
4. Ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:

Քրիստինա Աղալարյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

11638778_926729140733132_370258473_o

11266612_926729157399797_495603242_o




Լրահոս