
Մյունխենի «Բավարիա»-ն պայմանագիր է ստորագրել «Շտուտգարտ»-ի հիմնական դարպասապահ Սվեն Ուլրիխի հետ, այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետը կգործի 3 տարի, իսկ ֆինանսական մանրամասներ չեն հրապարակվում։
Դարպասապահն ակումբի հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2008 թվականից։ Այս ժամանակահատվածում նա Բունդեսլիգայում 176 խաղ է անցկացրել, մասնակցել Եվրոպայի լիգայի 27 խաղի։