Ժողովուրդ. Ընտրակաշառքի խոստումներ Ավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները խոստացել են դեկտեմբերի 2-ի Աժ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ 5000-ական դրամներ բաժանել: Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբիև բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին “կգումարեն իրար” ու երկուսը միաժամանակ կվճարեն:
Թերթը փորձեց զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուև Ռ. Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:




Լրահոս