Էներգետիկայի նախարարության պարզաբանումը` ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ տալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե «կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար»` դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվելու:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նկատմամբ կուտակած պարտքին, ապա իսկապես  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, ՀԷՑ-ից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց, 2010 թվականից կուտակել է 1,1 մլրդ դրամ պարտք, որը ստանալու նպատակով, 2015 թվականի ապրիլին ՀԷՑ-ը դիմել է դատարան և գործն այժմ գտնվում է վարույթում:




Լրահոս