
Խորհրդարանն այժմ քննարկում է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ աշխատանքային օրենսգրիքի փոփոխություններով Հայաստանում շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները:
«Մինչև 2017 թվականը ներկայում մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկը պետք է հավաքվի մի տեղ, ստեղծվի բազա, չգիտենք դրա անունը ինչ կլինի, որից հետո կհրաժարվեն գրքույկներից»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Իսկ մինչև 2017 թվականն աշխատողներն իրենց աշխատանքային գրքույկներով պետք է գնան և հաշվառվեն համապատասխան բազայում, որը դեռևս չի ձևավորվել: