Մահացել է Քըրք Քըրքորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

USA Today-ը հաղորդում է, որ վախճանվել է Քըրք Քըրքորյանը:

Աղբյուրը հայտնում է, որ Լաս-Վեգասի զարթոնքին իր ներդրումը ունեցած միլիարդատերը մահացել է 98 տարեկանում: Ըստ լրատվամիջոցի` Ք. Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան:

Տեղեկությունը հաստատել են MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Քըրքորյանին: Ըստ ամերիկյան աղբյուրների` Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում:

ԶԼՄ-ներն ընդգծում են Քըրքոյանի դերը Լաս Վեգասի կայացման գործում: Նրան էր պատկանում Լաս-Վեգասի ամենամեծ հյուրանոցը: Միլիարդատերը փորձել էր ոտքի հանել ավտոարտադրող Chrysler ընկերությունը:

Քըրքորյանը նաև Հայաստանի ազգային հերոս էր:




Լրահոս