ՀԷՑ-ը մեղադրում է ՀԾԿՀ-ին. հանձնաժողովը չի ընդունում հիմնավորումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց էներգիա արտադրող բոլոր ընկերությունների կողմից ստացված դիմումներն ու հիմնավորումները:

Նշենք, որ գրեթե բոլորը որպես սակագնի բարձրացման հիմնավորում նշել են դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկումը: Անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, Բաղրամյանը նշեց, որ ըստ իրենց ներկայացրած տվյալների, ՀԷՑ-ը 2014-15թթ. ընթացքում կրել է 9 մլրդ դրամի վնաս, որը պայմանավորված չէ ընկերության գործունեության հետ:

Նա նշեց, որ 2012թ. ապրիլից մինչև 2015թ. ապրիլն 36.7 մլրդ դրամ են կազմել ընկերության վնասները և դեռևս չի փոխհատուցվել 24 մլրդ դրամը: «Երեկ երեկոյան ընկերությունը ներկայացրել է գրություն, որով մեղադրում է հանձնաժողովին քայլեր չկատարելու և հիմնավորումները կասկածի տակ դնելու մեջ: Ընկերությունը մի շարք բողոքներ է ներկայացրել», – նշեց նա:

Բաղրամյանը նշեց, թե ՀԷՑ-ի ներկայացրած մի քանի հիմնավորումների հետ համաձայն չեն:




Լրահոս