Եվգենի Բիբինը չի ներկայացել գլխավոր քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Հանրային խառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը:

Նշենք, որ քննարկմանը ներկա են պատգամավորներ, հանձնաժողովի անդամներ և սակագնի բարձրացման հայտ ներկայացրած ընկերությունների ներկայացուցիչներ:

Քննարկումներին ներկա չէ, սակայն, Հայաստանի էլեկտական ցանցեր ընկերության  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ով չէր մասնակցել նաև խորհրդարանում կազմակերպված քննարկումներին: Նա միայն գրավոր դիմում է ներկայացրել և հայտնել իր չգալու մասին:

Նշենք, որ նոր սակագնով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կբարձրանա 6.93 դրամով: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:




Լրահոս