ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ իրենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի հետ` թե՛  խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական: Թեեւ հրապարակավ տրված խոստմանը, այնուամենայնիվ, այս ընթացքում ԲՀԿ-ն հանդիպել է միայն խորհրդարանական ուժերի հետ: «Ժողովուրդ»-ը ԲՀԿ մամլո խոսնակից փորձեց պարզել՝ ինչու են նրանք մոռացել կամ արհամարհում արտախորհրդարանական ուժերին: «Ո՛չ, դեռ չի եղել հանդիպում, եւ հստակ չեմ կարող ասել, թե երբ կլինի»,-պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:




Լրահոս