Հայաստանից ի՞նչ մակարդակով կմասնակցեն Քըրք Քրքորյանի «փակ» հուղարկավորությանը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի: Համենայնդեպս, մինչև երեկ՝ Քրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություն և մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս