Դիլիջանում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը:

«ՉԻ» – Լավ, անասնապահությունը հասկացանք, այնքան էլ հաճելի չէ, երբ «տարածաշրջանի ֆինանսական կենտրոնի» փողոցներով կովեր ու ոչխարներ են զբոսնում՝ հընթացս հոգալով իրենց բնական կարիքներն ու ամենևին հաշվի չառնելով Դոու-Ջոնսի ցուցանիշը: Բայց բուսաբուծությո՞ւնն ինչու է արգելվում, այն էլ՝ ոչ միայն Դիլիջանում, այլև «հարակից տարածքներում»: Չնայած՝ դա նույնպես կարելի է հասկանալ: Պատկերացրեք՝ աշխարհի տարբեր ծայրերից բանկիրները գալիս են Դիլիջան ու սոսկումով նկատում, որ քաղաքի մոտ, մեղա-մեղա, խաղողի այգի կա… Ախր աշխարհով մեկ խայտառակ կլինենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս