Այնթափ գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 28-ին ժամը 04.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի 3-րդ նրբանցքի դիմաց այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այնթափ գյուղի թիվ 12 փողոցի 1-ի նրբանցքում այրվում է տնակ (30 քմ): Հրդեհը մեկուսացվել է 04.34-ին, մարվել՝ 05.54-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Մանուկյանին պատկանող տնակը:




Լրահոս