Ցանկանում են բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց, որով առաջարկեց ուժը կորցրած ճանաչել Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:

Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները:




Լրահոս