Դոլարի վրա 100 տարվա ընթացքում առաջին անգամ կին կհայտնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ֆինանսների նախարարությունը հայտնել է նոր 10 դոլարանոց թղթադրամի հայտնվելու մասին, որի վրա կհայտնվի կնոջ լուսանկար: Ինչպես գրում է Financial Times-ը, դա ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ դոլարի թղթադրամի վրա կհայտնվի կնոջ լուսանկար:

Նոր թղթադրամը շրջանառման մեջ կդրվի 2020 թ-ից, ԱՄՆ սահմանադրության 19-րդ լրացման հարյուրամյակին, որը ամերիկացի կանանց քվեարկելու իրավունք է տվել:

Իսկ թե կոնկրետ ով կհայտնվի թղթադրամի վրա, դեռևս հայտնի չէ:




Լրահոս