Ոստիկանության պատասխանը Ստյոպա Սաֆարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” օրաթերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրված “Տոտալ կեղծիքներ թիվ 1-ում և 35-ում” վերնագրով հոդվածում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե վարչական մարմինների թույլ տված աղաղակող կեղծիքների արդյունքում մայիսի 6-ի ընտրություններից հետո թիվ 1 ընտրատարածքի ընտրողների թիվը 63814-ից հասել է 65.000-ի, և կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք. 2012 թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թիվ 1 ընտրատարածքի ընտրողների նախնական ցուցակում ընդգրկված է եղել 64193 քաղաքացի:
Նույն ընտրատարածքի ընտրողների թիվը նոյեմբերի 25-ի դրությամբ կազմում է 64720: 2012 թ. մայիսի 6-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են 424 մահացած անձանց տվյալներ, 18 տարին լրանալու կապակցությամբ 493 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակում, ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել և հաշվառվել 336 քաղաքացի:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե իբր կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող: Այսպես, Մոլդովական փողոցի հարակից 32/4 հասցեից ընտրողների ցուցակում ընդգրկված է 68, իսկ Մոլդովական փողոցի 32/4 հասցեից` 48 քաղաքացի: Նշված հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքների պատկանող չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում:




Լրահոս