Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների. Ր. Հովհաննիսյանը` Քըրքորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քըրք Քըրքորյանն Արեւմտյան Հայաստանի զավակն էր, բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Ամերիկահայ հայտնի  գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան առթիվ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:

Այդու, Քըրք Քըրքորյանը մնաց Հայաստանի վերածննդի մեծ հավատացյալը: Եվ նա այնտեղից Խորհրդային Միության մայրամուտի մեջ տեսնում էր այդ քաղցրանուշ հնարավորությունը: 1991թ., երբ ես ծառայում էի որպես նոր հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, նա բռնեց հենց այդ ուղին՝ գործարկելով Հայաստանի երկարաժամկետ առաջընթացի, բարգավաճման ու անվտանգության ռազմավարական ծրագիրը: Որոշ ժամանակ անց, երբ մենք հիմնադրեցինք ՌԱՀՀԿ-ը՝ Հայաստանի առաջին անկախ հետազոտական կենտրոնը, Քըրքորյանը կրկին կանգնեց մեր կողքին՝ առատաձեռնորեն եւ անանուն: Նա ակնկալում էր, որ Հայրենիքի հրաշքը կվերածվի ժողովրդավարական զարգացման, առաջնակարգ կրթության եւ տնտեսական ներուժի իրական առօրյայի, ինչպեսեւ լիդերության, այնպես ճշմարիտ, խոնարհ ու հեռատես, ինչպիսին իրենն էր:

Քըրք Քըրքորյանը կատարյալ հայրենասեր էր, մարդ, ով ավելի մեծ է, քան ինքը՝ կյանքը, 1915-ի ընդմեջեն իրեն անվերջ վերաիմաստավորող ռահվիրա, սակայն կրկին վերադառնալով այնտեղ հարյուրամյակի այս տարում՝ վկայելու մեր ողբերգությունների եւ հաղթանակների, անարդարության երեսին մեր հավիտենական պարի, ապագայի մեր խոստման պատմությունը»:




Լրահոս