
59 տարեկանում, սրտի կաթվածից մահացել է ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Իսրաելեւիչը։ Le Monde թերթում Իսրաելեւիչն աշխատել է 1984-ից։ 2000-ին նա թողել է թերթը՝ Les Echos եւ La Tribune բիզնես պարբերականները ղեկավարելու համար։ Սակայն անցած տարվա փետրվարին վերադարձել է Le Monde՝ զբաղեցնելով գլխավոր խմբագրի եւ տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։