Քիչ հետո Հրազդան մարզադաշտի հարակից հրապարակից կմեկնարկի է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման մեծ ավտոերթը: Նախաձեռնության անդամները իրազեկում են վաղը` հունիսի 19-ին, կայանալիք մեծ երթի մասին` հոսանքի թանկացման դեմ: Սակայն, ավտոերթը դեռ չմեկնարկած, մեկ ուշագրավ իրադարձություն է տեղ ունենում: Այստեղ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ՝ իրենց մեքենաներով:
Armlur.am-ի հարցին՝ ինչն է նման մեծ թվով ոստիկանական մեքենաների և ծառայողների ներկայության պատճառը, մեզ հստակ պատասխան չտվեցին, նշելով՝ ծառայություն են իրականցնում:
Նաև հավելենք, որ ակցիայի մասնակիցների մեքենաների թվաքանակը այնքան էլ մեծ չէ: