Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր սկսկել է վաղվա մեծ երթի վերաբերյալ իրազեկումը: Նախաձեռնության անդամները շրջում են Երևանի բոլոր թաղամասերով և իրազեկում, որ վաղը 18:30-ին Ազատության հրապարակում հոսանքի թանկացման դեմ մեծ ցույց է տեղի ունենալու:
Ավտոերթի մասնակիցները Շենգավիթ վարչական շրջանում են և մտադիր են իրազեկումն իրականցնել Նորք Նորքի բոլոր զանգվածներում, Ավանում և այլուր:
Ոստիկանական 4 մեքենա ուղեկցում է ավտոերթը, որևէ արտառոց բան տեղ չի ունեցել:
Լուսանկարները` Armlur.am-ի