
Onedivision.ru-ն հարցում է անցկացրել, որի արդյունքում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի լավագույն հարձակվողների հնգյակում։
Հայ ֆուտբոլիստը 14 միավորով չորրորդ տեղում է։ Նշենք, որ նա ճանաչվել է «Վոլգա»-ի լավագույն ֆուտբոլիստ և հայտնվել Առաջին դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում։