ՄԵՆՔ ՄՈՒՐԱՑԿԱ՞Ն ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը շատ ակտիվ արձագանքում է գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, երկրում եւ երկրից դուրս տեղի ունեցող իրադարձություններին: Այս անգամ նրա մտահոգության թեման հեռուստամարաթոնն էր, ինչը Լուսինեն մուրացկանություն է համարում: «Ոնց եմ զզվում էս մուրացկանությունից, ողորմություն խնդրելուց, յախք, ամոթ չի մի տեսակ ինձ ինչ-որ շատ ա նյարդայնացնում: Այ սենց հեռուստամարաթոններից ա, որ ժողովրդի համար մուրացկանությունը սովորական բան ա դարձել, թե չէ` որ ուզենան, օլիգարխներով էդ փողը չեն հավաքի՞ մի ժամում, չնայած երեւի չեն հավաքի: Բա ո՞վ զարմացնի նոր մեքենաներով, տներով, ուտի-խմի….. ուֆֆֆֆֆֆ…»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Լուլուն:




Լրահոս