ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն 2 ամիս է` ինձ չի հաջողվում ստանալ կնոջս թաղման նպաստը: Մեկնաբանում են, թե այն տրամադրելու համար կա սահմանված ժամկետ: Խնդրում եմ ասել` ինչ կարգով է նշանակվում եւ վճարվում թաղման նպաստը եւ ինչ ժամանակահատվածում: Ընդհանրապես, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել դրա համար, եւ որքա՞ն է  թաղման նպաստի սահմանված չափը:

Ալեքսան Վարդազարյան (57 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Թաղման նպաստ նշանակվում է հետեւյալ դեպքերում.
1. Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված անձի՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում: Վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:
2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում:
3. Ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6 ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:
4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:  

շարունակելի
Սոցիալական ապահովության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քիչ չեն դեպքերը, երբ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու եւ թաղման նպաստ ստանալու համար քաղաքացիներն անգամ դատարան են դիմում:




Լրահոս