«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում սպանված, ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի գործը դարձել է ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի «կռվախնձորը»:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ նշված օրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սպանված ժամկետային զինծառայողի գործով ձերբակալվել էր նույն զորամասի պայմանագրային զինծառայող 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն ընդունել էր իր մեղքը: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրություն են ուղարկել հայ իրավապահներին՝ հղում անելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա միջպետական համաձայնագրին, խնդրել են տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործը: Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ը նախ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչու է ուշացնում գործը ռուս իրավապահներին հանձնելու հարցը:
«Ժողովուրդ»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից գրավոր հայտնեցին. «2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ»…
Դատելով դատախազության պատասխանից՝ ռուս զինծառայողի սպանության գործը հսկող դատախազը գոհ չի եղել քննչական գործողությունը իրականացնող մարմնից եւ համապատասխան ցուցումներով գործը հետ է վերադարձրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: