Նովոսիբիրսկի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 500 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը հրդեհ է բռնկվել «Տոլմաչևո» Նովոսիբիրսկի միջազգային օդանավակայանում, այս պահին հրդեհը տեղայնացված է. օդանավակայանի աշխատանքի վրա հրդեհը չի ազդել, հայտնում է տարածաշրջանի ԱԻՆ Գլխավոր վարչությունը:

Մոսկվայի ժամանակով 06.48-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Օբ քաղաքի «Տոլմաչևո» օդանավակայանում հրդեհվել է «Ա» տերմինալի շենքի տաքացվող ճակատային մասը:

Տերմինալից տարհանվել է շուրջ 500 մարդ: 06.52-ին հրդեհը տեղայնացվել է: Կրակի մարման աշխատանքներին մասնակցել է 7 միավոր տեխնիկա:




Լրահոս