Դամասկոսի պայթյունից զոհվածների թվում հայ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ հաստատվել է, որ Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա մեկ հայ՝ երկքաղաքացի Ֆադի Փոլոն։ Այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ 
Սիրիայի մայրաքաղաքում առավոտյան տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, 34-38 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է Դամասկոսի Ջարամանա թաղամասում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են։




Լրահոս