
Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը շարունակում է քաղաքաշինության ոլորտում ստուգումները: Օրերս “Հրապարակ”-ը գրել էր, որ ավելի քան 14 կրթական ու մշակութային հաստատություններում ֆինանսական յուրացումներ ու խախտումներ են հայտնաբերվել:
Երեկ թերթը տեղեկացավ, որ դրանց թվում է նաև Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որը 50-ականներին է կառուցվել, իսկ վերջին տարիներին փլվել էր: Անցած տարվանից քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի պատվերով կառուցվում էր նոր դպրոց: Պարզվում է՝ կրկնվել է Մանթաշի դպրոցի պատմությունը, յուրացվել են գումարներ, և կան աղաղակող խախտումներ: Կառուցապատողները, փաստորեն, հաշվի չեն առել գյուղի “էլիտար” պատկանելությունը: Թե որքան են յուրացումները, ֆիննախից խոստացան պատասխանել այսօր: