Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական ցուցադրությանը, ապա գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն