Կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության կոչը քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ «Մարիաննա» ապրանքանիշի ներքո արտադրվող կաթնամթերքը վաճառվում է միայն վաճառակետերում (սուպերմարկետներ, խանութներ, մթերային կրպակներ):

«Շրջիկ վաճառողների կողմից բակերում և փողոցներում վաճառվող կաթնամթերքը (ապակե տարաներով), որը կներկայացվի որպես «Մարիաննա» ընկերության արտադրանք, չի պատկանում մեր ընկերությանը և մոլորության մեջ է գցում սպառողներին:

Մեր ընկերության արտադրանքը, տարբեր զանգվածներով, վաճառվումէ միայն ֆիրմային փաթեթավորմամբ՝ պահպանելով կաթնամթերքի մակնշմանը ներկայացվող ստանդարտի պահանջները»,-նշված է հաղորդագրությունում:




Լրահոս