
Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը վերահսկում է տարերային աղետի հասցրած հարվածի արդյունքում կենդանիների մնացորդների վերացման աշխատանքները:
Սննդամթերքի ազգային գործակալությունից հայտնում են, որ կենդանաբանական այգուն հարող տարածքներում հայտնաբերված կենդանիների մնացորդների ոչնչացումը կատարվում է կոշտ թափոնների աղբավայրում՝ սանիտարական նորմերի լիակատար հետևմամբ:
Այսօրվա դրությամբ մասնագետների հսկողության տակ իրականացվել է 78 կենդանիների լեշերի ոչնչացում: