
Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի: Այդ մասին լրագրողներին անձամբ ասաց մարքսիստը` նշելով, որ պատրաստ է երկրորդ փուլում սատարել առավելություն ստացած ընդդիմադիր դաշտի թեկնածուին: Ըստ մարքսիստի՝ առաջին փուլում միասնական թեկնածու չի լինի և “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հանդես կգան տարբեր թեկնածուներով: Բայց դա կարևոր չէ և պետք է էլ չէ. ինչքան շատ գլուխները, այնքան երկրորդ տուր անցնելու հանրավորությունը մեծ է, որից հետո արդեն կկոնսոլիդացվեն մյուս ուժերը”,-ասաց նա: