Նյու Յորքի կենտրոնում լուսավառվել է ԱՄՆ գլխավոր եղեվնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում` Ռոքֆելլեր-պլազայում, վառվել են ԱՄՆ-ի գլխավեր ամանորյա եղևնու լույսերը: Եղևնին լուսավորվել է 30,000 լամպով, իսկ գագաթին լուսավառվել է 2.9մ տրամագծով և մոտ 250 կգ քաշով աստղը: Եղևնին տեղադել են Swarovski ընկերության մասնագետները: Շատերը համարում են, որ հենց այդ պահից է ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվում ամանորյա շրջանը, որը կտևի մինչև 2013-ի սկիզբ: Եղևնին Նյու Նյորք է բերվել Նյու Ջերսի նահանգի Մաունթ-Օլիվ ավանից: Եղևնու տակ արհեստական սառցադաշտ է բացվել: 1936-ից ի վեր այն Նյու Յորքի բնակիչների և հյուրերի զվարճանքի գլխավոր վայրերից է:




Լրահոս