
«Զվարթնոց» համալիրում այժմ տեղի է ունենում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով և ֆինանսավորմամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պրեմիերային մասնակցում են ինչպես ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմը, այնպես էլ դերասաններ և քաղաքական գործիչներ: Մասնավորապես, այնտեղ ներկա են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Առաքել Մովսիսյանը:
Ներկա են նաև դերասաններ Սամվել Սարգսյանը, Հովակ Գալոյանը Արա Դեխտրիկյանը, երգահան Արա Գևորգյանը և այլք: Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան պետք է տեղի ունենար դեռևս ամիսներ առաջ, սակայն հետաձգվել էր Հակոբ Հակոբյանի կալանավորման պատճառով:
Մանրամասները՝ քիչ ուշ: