Որևէ սկանդալ ինձ երբեք չի խանգարել. Հովհաննես Թոքմաջյանը` «սեքս-սկանդալ»-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն մեկնարկել են ռեկտորի ընտրությունները: Ներկա են երկու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանն ու հոգաբարձուների խորհրդի անդամները:

Մինչ նիստը գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ներկայացրել է իր ծրագիրը, որը կնպաստի համալսարանի հետագա զարգացմանը:

«Ես ներկայացրել եմ իմ ծրագիրը, ծրագրերը շատ-շատ են: Մի ամբողջ գիրք է տպագրված, որի մեջ ամեն ինչ ներկայացված է», – նշեց նա:

Այն դիտարկմանը, թե իր անվան հետ կապված «սեքս-սկանդալը» կօգնի՞, թե կխանգարի, Թոքմաջյանը նշեց. «Յուրաքանչյուր սկանդալ առաջանում է հակամարտությունից, որոնք օգտագործվում են մյուս կողմին խանգարելու համար: Որևէ սկանդալ ինձ երբեք չի խանգարել և չի կարող խանգարել առաջխաղացում ապահովելու համար»:

Իսկ լրագրողի այն հարցին` եթե ռեկտոր չընտրվեք, դա կկապե՞ք «սեքս-սկանդալի» հետ, թե մյուս թեկնածուի ուժեղ լինելու, նա ընդգծեց. «Ոչ չեմ կապի: Քվեարկությունը ոչ թե ուժի կամ թուլության նշան է, այլ տվյալ ժամանակ տվյալ միջավայրում առաջացած փոխհարաբերությունների գնահատականը»:




Լրահոս