Ես այդպիսի բաներից միավորներ չեմ հավաքում. Պոլիտեխնիկի ռեկտորի դաշնակ թեկնածուն` ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 11.00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենան ռեկտորի ընտրություններ: Ինչպես հայտնի է` թեկնածուները 2-ն են` գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և դաշնակցական թեկանծու Ոստանիկ Մարուխյանը: Վերջինս մինչ ընտրութունների սկսելը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ունի ծրագիր, որի շնորհիվ էլ կարծում է, որ հենց իրեն կընտրեն ռեկտոր:

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալը ազդել է իր վարկանիշի վրա և դրանից «աչյոկնե՞ր» է հավաքել, նա ասաց.
«Ես այդպիսի բաներից միավորներ չեմ հավաքում»:




Լրահոս