ՏԱՊԱԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ դեկտեմբերին Փարիզում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը տապալվել է: Սերժ Սարգսյանը համանախագահների հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հրաժարվել է Ալիեւի հետ առաջիկա հանդիպումից՝ այն համարելով անիմաստ: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը հետաձգվել է մոտ 6 ամսով, երբ արդեն անցած կլինեն նաեւ նախագահական ընտրությունները: Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ քննարկել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: «Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքներն արտաքին գործերի նախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ:




Լրահոս